«Ռեյկյավիկ Օփեն»․ Սերգեյ Մովսեսյանը գրավեց երրորդ տեղը

Իսլանդիայում ավարտվեց «Ռեյկյավիկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը:

Վերջին տուրում Սերգեյ Մովսեսյանը առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Յիլմազ Մուստաֆայի նկատմամբ, իսկ Տաթև Աբրահամյանն ուժեղ գնվեց ԱՄՆ ներկայացնող Լիան Ավոնդերից:

8.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ հոլանդացի հանրահայտ գրոսմայստեր Անիշ Գիրին, 8 միավոր վաստակած Հոլանդիայի մեկ այլ ներկայացուցիչ Յորդեն Վան Ֆորեստը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ նույնքան միավոր վաստակած Սերգեյ Մովսեսյանը եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ լավագույն արդյունքներ ցույց տված կին մասնակիցների համար: Հարիկա Դրոնավալին և Տաթև Աբրահամյանը 10 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո կանանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրերց Դրոնավալին, իսկ Տաթև Աբրահամյանը դարձավ երկրորդը:

Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում