«Յուվենտուսը» չկարողացավ հաղթել «Ատալանտային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային՝ «Ատալանտա» – «Յուվենտուս» խաղում հաղթող չեղավ։

«Ատլետի Աձուրի» մարզադաշտում կայացած հանդիպման 45-րդ րոպեին աչքի ընկավ Անդրեա Կոնտին։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Լեոնարդո Սպինացոլան, դառնալով ինքնագոլի հեղինակ, վերականգնեց հաշվի հավասարությունը։ 83-րդ րոպեին Դանի Ալվեսն առաջ մղեց «Ծեր սինյորային», սակայն 6 րոպե անց Ռեմո Ֆրոյլերի խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը։

Այս հանդիպումից հետո «Յուվենտուսն» 84 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Ռոմային» գերազանցում է 9 միավորով, իսկ «Ատալանտան» 64 միավորով հինգերորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում