Բրավոյի համար մրցաշրջանն ավարտված է

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն մկանային վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած հանդիպման (0:0) վերջնամասում:

Արդեն հայտնի է չիլիացու վերականգնման ժամկետը: 34-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ։ Այսպիսով, ընթացիկ մրցաշրջանում Բրավոն այլևս խաղադաշտ դուրս չի գա: 

«Քաղաքայինների» դարպասում նրան կփոխարինի Վիլի Կաբալյերոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում