Պաշտոնական. «Ուեմբլին» 2017-18թթ․ մրցաշրջանում` «Տոտենհեմի» տնային մարզադաշտ

«Տոտենհեմի» ղեկավարությունը կողմնորոշվել է հաջորդ` 2017-18թթ․ մրցաշրջանում որտեղ է անցկացնելու տնային հանդիպումները:

Լոնդոնցիների մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի տնային մարզադաշտ է դառնալու հռչակավոր «Ուեմբլին»:

Ընթացիկ մրցաշրջանում Մաուրիսիո Պոչետինոյի թիմն եվրագավաթային հանդիպումներն անցկացրել է հենց այդ ստադիոնում: Անգլիայի առաջնությունում «Հոթսփուրը» տնային խաղերն անցկացնում էր իր հին` «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» նոր մարզադաշտ է կառուցում, որը շահագործման կհանձնվի 2018-19թթ․ մրցաշրջանից: Այն կունանա 61 հազար նստատեղ ու կարժենա 750 միլիոն ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում