Մոնիկա Վասիլյանը 21 տարեկանում ավարտել է մարզական կարիերան
29/04/2017 13:16
Նմանատիպ
Հայաստանի լողի հավաքականի վերջին տարիների առաջատար Մոնիկա Վասիլյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու որոշման մասին:
«Ես վերջնականապես որոշել եմ թողնել լողը: Պատճառը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեկնարկից առաջ ստացած արմունկի վնասվածքն է: Դա թույլ չի տալիս ինձ նորմալ մարզվել:
Կարոտում եմ ջուրը: Ի՞նչ արած: Իհարկե կմնամ լողում: Այս տարի ավարտում եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը: Դրանից հետո կորոշեմ անելիքներս: Կցանկանայի մարզչական գործով զբաղվել»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է 21-ամյա մարզուհին: