«Գանձասար Կապանը» հաղթեց «Շիրակին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում չեմպիոնական կոչման համար պայքարող «Գանձասար Կապանը» հյուրընկալեց «Շիրակին» և առավելության հասավ 3։2 հաշվով։

17-րդ րոպեին հաշիվը բացեց Լումամբո Մուսոնդան։ Առաջին խաղակեսի վերջնամասում և երկրորդ կեսի մեկնարկում «Շիրակը» երկու գոլ խփեց և առաջ անցավ հաշվի մեջ․ մեկական անգամ աչքի ընկան Ռումյան Հովսեփյանը (41′) և Մուսա Բակայոկոն (54′)։ 62-րդ րոպեին Ջունիորը վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց Վալմերսոնը։

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 49 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով, իսկ «Շիրակը» 43 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում