Ջոշուան տեխնիկական նոկաուտով հաղթեց Կլիչկոյին

Լոնդոնում կայացավ 27-ամյա բրիտանացի Էնթոնի Ջոշուայի (19-0-0, 19 KO) և 41-ամյա ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի (64-5-0, 53 KO) միջև մենամարտը։ Բացի Ջոշուային պատկանող IBF չեմպիոնական գոտուց, վիճարկվում էին նաև WBA Super և IBO գոտիները։

Մենամարտի ընթացքում բռնցքամարտիկները փոխանակվեցին նոկդաուններով․ նախ չորրորդ ռաունդում Ջոշուան հիանալի տպավորություն թողեց, ապա Կլիչկոն հաջորդ ռաունդում կարողացավ բեկել ընթացքը։ Դրանից հետո մենամարտն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում, և վճռորոշ դարձավ 11-րդ ռաունդը, երբ Ջոշուան երկու անգամ Կլիչկոյին նոկդաունի ենթարկեց, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Արդյունքում, Էնթոնի Ջոշուան տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ։

Վլադիմիր Կլիչկոյի համար այս պարտությունը երկրորդ անընդմեջն է, իր նախորդ մենամարտում ուկրաինացին զիջել էր Թայսոն Ֆյուրիին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում