USD
EUR
RUB

Ալիի և Քեյնի գոլերի շնորհիվ «Տոտենհեմը» հաղթեց «Արսենալին» (տեսանյութ)

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարտ Լեյն» մարզադաշտում․ «Տոտենհեմը» հյուրընկալեց «Արսենալին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ 55-րդ րոպեին Դելե Ալին «զինագործների» տուգանային հրապարակում փոխանցում կատարեց Քրիստիան Էրիքսենին, ում հարվածը Պետր Չեխը հետ մղեց, սակայն Ալին, արագ արձագանքելով իրավիճակին, հետ մղած գնդակն ուղարկեց դարպասը։ Ընդամենը 2 րոպե անց Գաբրիել Պաուլիստան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Հարի Քեյնի նկատմամբ, և հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց Քեյնը։ 

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 77 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 4 միավորով։ «Արսենալը» 60 միավորով 6-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 2։0
Գոլերը՝ Ալի 55՛, Քեյն 58՛ / 11-մետրանոց

Լրահոս
«Փյունիկ»-ը պայմանագիր է կնքել 17-ամյա ֆուտբոլիստի հետ Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Եվրո-2019-ին Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ «Լոռի»-ն նոր պաշտպան ունի Բրազիլիայից Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում Արոնյանը մեկնարկում է Զագրեբի մրցաշարում Սամվել Տեր-Սահակյանը՝ Գոայի միջազգային մրցաշարի հաղթող Ազատ ոճային ըմբիշները մեկնարկեցին Եվրոպական խաղերում Բարեղամ Հարությունյան. Ցանկացած դժվարություն հաղթահարելի է «Լոռի»-ն նոր համալրում ունի Կոլումբիայից Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը պարտվեց Եվրոպական խաղերի երկրորդ մենամարտում «Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից Պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր Եվրոպական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ռուսաստանն է Արգենտինան հաղթել է Քաթարին և Copa America-ի հաջորդ փուլում է Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող հանդես եկավ Եվրոպական խաղերում Ֆեդերերը 10-րդ անգամ հաղթել է Հալլեի մրցաշարում Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձավ Եվրոպական խաղերի հաղթող Սամբիստ Արսեն Ղազարյան դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում Սամբիստները պարտվել են Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում «Փյունիկ»-ը միաժամանակ պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստի հետ Էմիլ Եղիազարյանը միացել է Գանձասար-Կապանին Մինսկ-2019․ Ասյա Լալազարյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչ Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ «Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար Չիլին հաղթել է Էկվադորին. Copa America Բռնցքամարտիկ Ժիրայր Սարգսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ «Յուվենտուսի» նոր մարզիչը Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտ»-ում Ուրուգվայը չհաղթեց Ճապոնիային. Copa America Մինսկում մեկնարկում են Եվրոպական երկրորդ խաղերը Օբամեյանգը կարող է հեռանալ Լոնդոնի «Արսենալ»-ից Էրիկ տեն Հագը երկարաձգել է պայմանագիրը «Այաքս»-ի հետ «Ինտերը» 20 միլիոն եվրոյով գնել է Պոլիտանոյին
website by Sargssyan