USD
EUR
RUB

Ոսկանյան. Փորձը ցույց տվեց, որ միաժամանակ մեծ թվով երիտասարդներ չեն կարող լավ խաղալ

 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 25-րդ տուրի՝ «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում երևանցիների պաշտոնական կայքը:

- Չնայած նրան, որ գոլեր չգրանցվեցին, հետաքրքիր խաղ ստացվեց՝ հատկապես հանդիսատեսի համար: Ունեցանք պահ, որը պետք էր իրացնել: Մեծ թվով փոփոխություններ էինք կատարել կազմում, քանի որ ինչպես նախկինում նշել եմ, ցանկանում ենք տեսնել մեր ունեցած ֆուտբոլիստների պոտենցիալը: Մյուս խաղին նույնպես նոր մարդիկ կտեսնենք:

- Արդեն առաջնության չորրորդ խաղն է, որ «Բանանցը» գոլ չի խփում: Հարձակվողները փոխվում են՝ այս անգամ բացակայում էր Նենադ Ինյացը, բայց արդյունավետությունը չի լավանում: Ինչո՞վ կբացատրեք դա:

- Այսօր կային պահեր, Հայկ Ոսկանյանը, Վահագն Այվազյանը, Լայոնել Ադամսը ունեին գոլային հնարավորություններ: Ամենառեալը Հայկի գոլային հնարավորությունն էր, որը նա չիրացրեց: Կարծում եմ՝ խնդիրը վարպետության մեջ է, ինչը ժամանակի ընթացքում կգա: Զգացնել տվեց այն, որ երկար ժամանակ չի խաղացել: Մեկ-երկու տարի առաջ նա նման դիրքերից չէր վրիպում: Համենայն դեպս, լավ աշխատանք կատարեց: Գոլ չխփելու պատճառն այն է, որ վատ ենք գնդակ մատակարարում: Սա նույնպես վարպետության պակասի հետևանք է: Քիչ են սուր փոխանցումները:

- Թիմում շատ են երիտասարդները: Ըստ Ձեզ փորձառու ֆուտբոլիստները, օրինակ՝ Այվազյանն ու Գյոզալյանը, կարողանու՞մ են նրանց տանել իրենց հետևից:

- Իրենք ավելին կարող են: Ճիշտ է, նրանք 10-րդ օրում 3-րդ խաղն են անցկացնում և զգացնել է տալիս ֆունկցիոնալ վիճակը: Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել նախապատրաստական շրջանի համար, սակայն խիտ գրաֆիկի պարագայում ֆուտբոլիստները չեն կարողանում իրենց թարմ դրսևորել: Դրա համար էլ փոխարինվեց Այվազյանը, ցանկանում էինք փոխարինել նաև Գյոզալյանին, սակայն նրան թողեցինք խաղադաշտում՝ մտածելով, որ փորձի հաշվին կարող է ինչ-որ բան ստեղծել:

Ճիշտ նշեցիք, որ այդ կարգի ֆուտբոլիստները պետք է թիմը տանեն իրենց ետևից: Մեր թիմի փորձը ցույց տվեց, որ մեծ թվով երիտասարդներ միաժամանակ չեն կարող լավ հանդես գալ: Օրինակ, ես ներսից գիտեմ «Ալաշկերտը»: Միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ և երեք-չորս որակյալ լեգեոներներ են այնտեղ խաղում: Չեն կարող լինել մեծ թվով լեգեոներներ և երիտասարդներ, ինչպես եղել է մեր թիմում: Մեր առաջնությունում շատ կարևոր են միջին տարիքի հայ ֆուտբոլիստները:

Նույնը նաև «Գանձասարում» է: Մի քանի տարի միմյանց հետ խաղացող հայ ֆուտբոլիստների կորիզին ավելացնում են կետային սելեկցիայով ընտրված լեգեոներներ ու ստանում են արդյունք. այսօր պայքարում են առաջին և երկրորդ տեղերի համար: Մենք նույնպես պետք է ձգտենք դրան: Թիմում պետք է լինեն միջին տարիքի ֆուտբոլիստներ, որոնք թիմին կտանեն իրենց հետևից՝ այսինքն լիդերներ:

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan