Նադալ. Նույնիսկ չէի կարող երազել նման հաղթանակի մասին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, հաղթելով Բարսելոնայի մրցաշարում, 7 օրվա ընթացքում երկրորդ մրցաշարում է դարձել 10-ակի չեմպիոն: Բարսելոնայի մրցաշարի եզրափակչում 30-ամյա թենիսիստը պարտության է մատնել Դոմինիկ Տիմին (6:4, 6:1), իսկ մինչ այդ հաղթել էր Մոնտե Կարլոյի Մասթերսում:

«Շատ գոհ եմ: Էմոցիոնալ օր էր՝ խաղալ սեփական երկրպագուների առջև, հարազատ կորտերում և 10-րդ տիտղոսը նվաճել: Նույնիսկ երազել չէի կարող նման բանի մասին: Սա ինչ-որ յուրահատուկ զգացում է: Եզրափակչում մրցաշարի իմ լավագույն թենիսը ցուցադրեցի և հաղթեցի, հավանաբար, ամենաուժեղ մրցակցին:

Առաջին սեթը համառ ստացվեց, թենիսի որակը բարձրակարգ էր: Նման խաղում յուրաքանչյուրը կարող էր հաղթել։ Հետո ես սկսեցի շատ բարձր մակարդակով խաղալ, իսկ Դոմինիկը՝ մի փոքր շատ սխալվել»,- Նադալի խոսքն է մեջբերում ATP-ի պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում