Պաշտոնական. Փոլ Փիրսն ավարտել է կարիերան (տեսանյութ)

«Լոս Անջելես Կլիպերսի» թեթև հարձակվող Փոլ Փիրսը NBA-ում իր վերջին խաղն է անցկացրել:

Ամերիկացու թիմը փլեյ-օֆֆի առաջին փուլում ընդհանուր 3:4 հաշվով պարտվել է «Յուտային»:

Փիրսը NBA-ում 19 տարի է անցկացրել: Նա հանդես է եկել նաև «Բոսթոնում», «Բրուքլինում» ու «Վաշինգտոնում»: 39-ամյա բասկետբոլիստը 10 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին: Նա 2008 թվականին «Սելթիկսի» հետ չեմպիոն է դարձել ու ճանաչվել եզրափակչի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:

Հարձակվողն իր կարիերայի ընթացքում 26 397 միավոր է վաստակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում