«Մոնակո» – «Յուվենտուս». Նշանակվել են խաղի մրցավարները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մոնակո» – «Յուվենտուս» խաղի մրցավարների անունները:

Լիգա 1-ի ու Սերիայի Ա-ի առաջատարների միջև հանդիպումը սպասարկելու է իսպանացի մրցավարների անձնակազմը, որը գլխավորելու է Մատեո Լաոսը: Եզրային մրցավարներն են լինելու Խավյեր Ռոդրիգեսն ու Պաու Սեբրիան Դևիսը, դարպասների հետևում` Կարլոս Կլոս Գոմեսն ու Խեսուս Խիլ Մանսանոն, իսկ չորրորդ մրցավարը` Թեոդորո Սոբրինոն:

Լաոսը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 3 մրցավեճ է վարել, որոնցում 14 դեղին քարտ է ցույց տվել: Այդ զգուշացումներից 10-ը եղել են «Մոնակոյի» մասնակցությամբ խաղում` 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպման (3:5) ժամանակ: Իսպանացին նաև մեկ 11-մետրանոց է նշանակել:

«Մոնակո» – «Յուվենտուս» խաղը կկայանա մայիսի 3-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում