Անկակնկալ ջախջախում NBA-ում (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել են քառորդ եզրափակչի երկու դիմակայություններ:

«Սան Անտոնիոն» սեփական հարկի տակ ընդունել է «Հյուսթոնին» և անսպասելիորեն խոշոր հաշվով պարտութուն կրել: Արդեն առաջին կեսից հետո (երկու քառորդներ) «Ռոքեթսը» հաշվի մեջ առաջ է եղել 30 միավորով: Մնացած երկու քառորդների ընթացքում հավասար պայքար է ընթացել: Արդյունքում գրանցվել է 99:126 հաշիվը:

«Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը վաստակել է 20 միավոր ու 14 արդյունավետ փոխանցում կատարել: 23 միավոր է հավաքել Տրևոր Արիզան, իսկ «Սփըրսի» կազմում կրկին առանձնացել է Կավայ Լենարդը (21 միավոր, 11 անդրադարձ):

Արևելյան կոնֆերենցիայում մեկնարկել է «Կլիվլենդ» – «Տորոնտո» հակամարտությունը: Օհայո նահանգում կայացած առաջին խաղում «Կավսն» առավելության է հասել 116:105 հաշվով: Չեմպիոնը հենց խաղասկզբից տիրել է առավելությանը և տրամաբանական հաղթանակ տոնել:

Վաստակած 35 միավորով ու 10 անդրադարձով աչքի է ընկել տանտերերի առաջատար Լեբրոն Ջեյմսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում