ԵԱ. Գարիկ Բարսեղյանն ու Վահե Թամրազյանը պարտվեցին

Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Արդեն տեղեկացրել ենք, որ մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել 57 կգ և 86 կգ քաշային ըմբիշները:

57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչց, որտեղ նրա մրցակիցը Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, թուրք Սուլեյման Աթլին էր: Հայ ըմբիշը 1:8 հաշվով պարտություն կրեց։

86 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը նույնպես պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ 10:2 հաշվով առավելության հասնելով Իսրայելը ներկայացնող Դավիդ Վալենտին Ռադչենկո Միխայելչենկոյի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Թամրազյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևն էր։ Գոտեմարտը լարված ընթացք ունեցավ, առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը առավելություն ուներ, սակայն ի վերջո զիջեց 3:5 հաշվով:

Եթե Գարիկ Բարսեղյանի և Վահե Թամրազյանի մրցակիցները հասնեն մինչև եզրափակիչ, նրանք հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում