«Մոնակո» – «Յուվենտուս». Ինչպիսի ճանապարհ են անցել ու ինչ է միավորում նրանց

«Մոնակոն» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շրջանակներում երկու անգամ պարտվել է «Յուվենտուսին», որը երբևէ ֆրանսիական թիմերի երկխաղյա դիմակայությունում չի զիջել:

Այսօր կայանալիք «Մոնակո» – «Յուվենտուս» կիսաեզրափակիչ խաղին ընդառաջ՝ ներկայացնում ենք դիմակայության վերաբերյալ ամենաուշագրավ փաստերը։

  • «Մոնակոն» երեք անգամ հասել է մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Դրանցից մեկում նրանց մրցակիցը «Յուվեն» էր, որին առաջին խաղում պարտվելուց հետո հաղթեց սեփական դաշտում: 
  • «Մոնակոն» փորձելու է երկրորդ անգամ խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Նախորդ անգամ նրանք այդ փուլին հասել են 2003-04թթ. մրցաշրջանում: Հենց այդ ժամանակ է թիմը վերջին անգամ հանդես եկել կիսաեզրափակչում: «Յուվեն» վերջին անգամ այս փուլում 2 տարի առաջ է խաղացել: Թուրինցիներն այդ ժամանակ հասան նաև եզրափակիչ: Ընդհանուր առմամբ «Յուվեն» 8 անգամ խաղացել է մրցաշարի եզրափակչում:

Նախորդ հանդիպումները

«Մոնակոն» և «Յուվենտուսը» հանդիպել են 1997-98թթ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Այդ ժամանակ ընդհանուր 6:4 հաշվով հաղթել են թուրինցիները, ապա եզրափակչում պարտվել են «Ռեալին»: «Յուվենտուսն» առաջին խաղում 4:1 հաշվով հաղթանակ է տոնել սեփական դաշտում․ Ալեսանդրո Դել Պյերոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել, իսկ խաղավարտին աչքի է ընկել Զինեդին Զիդանը:

Ժան Տիգանայիի «Մոնակոն» ռևանշի հասավ պատասխան խաղում՝ 3:2: «Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Թյերի Անրին, ով հաջորդ մրցաշրջանում համալրեց «Յուվենտուսի» շարքերը։

2014-15թթ. 1/4 եզրափակչում Մասիմիլիանո Ալեգրիի «Յուվենտուսը» հաղթեց Լեոնարդու Ժարդիմի «Մոնակոյին»: Հակամարտության միակ գոլի հեղինակը Արտուրո Վիդալը դարձավ, ով Թուրինի առաջին խաղի 57-րդ րոպեին իրացրեց 11-մետրանոց հարվածը:

 

 Փաստեր

«Մոնակո»

  • 2004-ից հետո «Մոնակոն» առաջին և չորրորդ անգամ պատմության մեջ կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: 13 տարի առաջ նրանք այս նույն փուլում 5:3 ընդհանուր հաշվով հաղթել են «Չելսիին» (3:1՝ սեփական դաշտում և 2:2՝ արտագնա մրցավեճում):
  • «Մոնակոն» ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլում արտագնա խաղերում երբևէ չի հաղթել (Ո1 Պ2): 1993-94թթ. նրանք պարտվել են «Միլանին» (0:3), իսկ 1995-96թթ. մրցաշրջանում՝ «Յուվենտուսին» (1:4): 2003-04թթ. մրցաշրջանում «Չելսիի» դաշտում ոչ-ոքի՝ 2:2 են խաղացել:
  • «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում միշտ հաղթել է սեփական դաշտում։
  • «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խաղերից ընդամենը մեկում գոլ չի խփել՝ «Բայերի» դեմ 6-րդ տուրի խաղում (0:3):
  • «Մոնակոն» Իտալիան ներկայացնող թիմերի հետ սեփական դաշտում անցկացրած 6 խաղերից 3-ում հաղթել է, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի հաշվով։ «Ինտերն» իտալական միակ թիմն է, որը կարողացել է հաղթել «Մոնակոյի» դաշտում: 1963-64թթ. Չեմպիոնների գավաթի առաջին փուլում միլանյան ակումբը 3:1 հաշվով հաղթեց Մոնակոյում, իսկ երկու խաղի արդյունքում Իտալիայի ներկայացուցիչները առավելության հասան 4:1 հաշվով:

  • Ա Սերիան ներկայացնող թիմերի հետ «Մոնակոն» երկխաղյա դիմակայություններում այսպիսի վիճակագրություն է գրանցել՝ Հ1 Պ6: Միակ հաղթանակը գրանցվել է 1991-92թթ. Գավաթակիրների գավաթի 1/4 եզրափակչի՝ «Ռոմայի» դեմ խաղում (1:0 երկու խաղի արդյունքում): Հռոմում թիմերը 0:0 խաղացին․ դա միակ դեպքն էր, երբ «Մոնակոն» խուսափել է Իտալիայում պարտվելուց՝ Հ0 Ո1 Պ6։
  • Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսից» ու «Միլանից» կրած պարտությանը զուգահեռ «Մոնակոն» ՈւԵՖԱ-ի գավաթի 1996-97թթ. կիսաեզրափակչում իտալական թիմերից պարտվել է «Ինտերին» (1:3՝ արտագնա խաղում և 1:0՝ սեփական դաշտում) և 1989-90թթ, Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակչում «Սամպդորիային» (2:2՝ սեփական դաշտում և 0:2՝ արտագնա խաղում):

«Յուվենտուս»

  • «Յուվենտուսը» 2003-ից հետո երկրորդ անգամ է դուրս գալիս Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Սա թուրինցիների երկրորդ կիսաեզրափակիչն է վերջին երեք տարում։ 2014-15թթ. նրանք, «Ռեալին» հաղթելով, հասան եզրափակիչ, որտեղ պարտվեցին «Բարսելոնային»։
  • «Յուվենտուսի» համար սա Եվրոպայի ակումբային գլխավոր մրցաշարի 12-րդ կիսաեզրափակիչն է: 8 դեպքում նրանք հաղթել են և 3 դեպքում՝ պարտվել:
  • Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի արտագնա կիսաեզրափակիչներում «Յուվենտուսի» վիճակագրությունը՝ Հ1 Ո4 Պ6: Միակ հաղթանակը 1996-97թթ. մրցաշրջանում «Այաքսի» դեմ է գրանցվել՝ 2:1:
  • Թուրինցիները սեփական դաշտում անցկացրած 11 կիսաեզրափակիչ խաղերից 9-ում հաղթել են՝ Հ9 Ո2:
  • «Յուվեն» ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի 4 խաղերից և ոչ մեկում գոլ բաց չի թողել:

  • «Յուվեն» ընթացիկ խաղարկության արտագնա 5 խաղերից 4-ում հաղթել է, մեկն ավարտել ոչ-ոքի հաշվով: Թուրինցիներն արտագնա հանդիպումները 4 անգամ 0:0 հաշվով են ավարտել: Ընդհանուր առմամբ «Յուվեն» ընթացիկ խաղարկության արտագնա հանդիպումներում 10 գնդակ է խփել ու ընդամենը մեկը բաց թողել:
  • Ալեգրիի թիմը Ֆրանսիայում այս մրցաշրջանում արդեն հաղթել է: Խմբային փուլի երրորդ տուրում «Յուվեն» Խուան Կուադրադոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով առաջ է անցել «Լիոնից»: Թուրինյան հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
  • 2009-10թթ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորդոյին» արտագնա խաղում պարտվելուց հետո «Յուվեն» Ֆրանսիան ներկայացնող թիմերի հետ 6 խաղերից և ոչ մեկում չի պարտվել (Հ4 Ո2):
  • Ֆրանսիական թիմերի հետ եվրագավաթի արտագնա խաղերում թուրինյան ակումբի վիճակագրությունը՝ Հ5 Ո3 Պ5: Թուրինյան ակումբը Ֆրանսիայում անցկացրած վերջին 5 խաղերից միայն մեկում է պարտվել:
  • «Յուվենտուսը» հաղթել է ֆրանսիական առաջնությունը ներկայացնող թիմերի հետ սեփական դաշտում անցկացրած 11 խաղում:
  • ՈւԵՖԱ-ի մրցաշարերում «Յուվեն» ֆրանսիական ակումբների հետ 4 կիսեզրափակիչներում հաղթել է: 1998-ին «Մոնակոյի» դեմ տարած հաղթանակից բացի, թուրինցիները 1995-96թթ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ընդհանուր 4:3 հաշվով հաղթել են «Նանտին», 1984-85թթ. Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչում՝ «Բորդոյին» ընդհանուր 3:2 հաշվով, իսկ ՈւԵՖԱ-ի գավաթի 1992-93թթ. մրցաշրջանում ընդհանուր 3:1 հաշվով հաղթել են «Պարի Սեն Ժերմենին»:
  • ՈւԵՖԱ-ի մրցաշարերում «Յուվեն» արդեն 22 խաղ սեփական դաշտում չի պարտվում (Հ13 Ո9): Վերջին պարտությունը կրել է 2013-ի ապրիլին, «Բավարիայի» դեմ խաղում (0:2):

Թիմերի միջև եղած կապը

  • Որպես մարզիչ՝ Մասիմիլիանո Ալեգրին եվրագավաթում առաջին անգամ ելույթ է ունեցել Ֆրանսիայի առաջնության ներկայացուցչի դեմ: 2010-11թթ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլում նրա «Միլանը» 2:0 հաշվով սեփական դաշտում հաղթեց «Օսերին»: «Միլանը» նույն հաշվով խաղաց նաև Ֆրանսիայում:
  • «Մոնակոյի» դարպասապահ Մորգան Դե Սանկտիսը 1997-99թթ. «Յուվենտուսի» կազմում է խաղացել, Ա Սերիայի 3 խաղի մասնակցել: Իտալիայում նա հանդես է եկել նաև «Ուդինեզեում», «Ռոմայում» և «Նապոլիում»։
  • «Մոնակոյի» պաշտպան Անդրեա Ռաջին կարիերան իտալական 4-րդ դիվիզիոնից է սկսել, որտեղ հանդես է եկել «Կարարեզեի» կազմում։ Ուշագրավ է, որ 2012-2015թթ․ այս ակումբի սեփականատերերից է եղել Ջանլուիջի Բուֆֆոնը։ Ա Սերիայում Ռաջին խաղացել է «Պալերմոյում», «Սամպդորիայում», «Բոլոնյայում» և «Բարիում»:
  • Ռաջին ու Կամիլ Գլիկը 2010-11թթ. խաղացել են «Բարիի» կազմում, որտեղ փոխարինել են Լեոնարդո Բոնուչիին, որն էլ իր հերթին 2010-ին տեղափոխվել էր «Յուվենտուս»: 
  • 2011-ի ամռանը Գլիկը տեղափոխվեց «Տորինո» և մասնակցեց թուրինյան 9 դերբիի (8 խաղ Ա Սերիայում և 1 խաղ Իտալիայի գավաթում): 8 խաղում նա պարտվել է, բայց 2015-ի ապրիլի 26-ին «Տորինոյին» օգնել է հաղթել 2:1 հաշվով:

Ֆրանսիայում են խաղացել

  • Միրալեմ Պյանիչ – «Մետց» (2006-08), «Լիոն» (2008-11)
  • Մարիո Լեմինա – «Լորյան» (2010-13), «Օլիմպիկ» (2013-15)
  • Մեհդի Բենատիա – «Տուր» (2006-07), «Լորյան» (2007-08), «Կլերմոն» (2008-10)
  • Ստեֆան Լիխտշտայներ – «Լիլ» (2005-08):

Միևնույն թիմում են խաղացել

  • Մորգան Դե Սանկտիս, Միրալեմ Պյանիչ – «Ռոմա» (2013-16)
  • Անդրեա Ռաջի, Կլաուդիո Մարկիզիո – «Էմպոլի» (2007-08)
  • Ռադամել Ֆալկաո, Գոնսալո Իգուային – «Ռիվեր Փլեյթ» (2005-07)
  • Բենջամեն Մենդի, Մարիո Լեմինա – «Օլիմպիկ» (2013-15)
  • Ֆալկաո, Ալեքս Սանդրո – «Պորտու» (2011)
  • Ժոաու Մոուտինյու, Ալեքս Սանդրո – «Պորտու» (2011-13)
  • Ֆաբինյո, Գոնսալո Իգուային – «Ռեալ» (2012-13)

Հավաքականի խաղընկերներ

  • Ֆալկաո, Խուան Կուադրադո (Կոլումբիա)
  • Նաբիլ Դիրար, Մեհդի Բենատիա (Մարոկո)
  • Դանիել Սուբաշիչ, Մարիո Մանջուկիչ, Մարկո Պյացա (Խորվաթիա)
  • Դանի Ալվես, Ֆաբինյո (Բրազիլիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում