Որակազրկում հռոեմական դերբիում ապշեցուցիչ սիմուլյացիայի համար (տեսանյութ)

«Ռոմայի» կիսապաշտպան Կևին Ստրոտմանը պատժվել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Հոլանդացին «Լացիոյի» դեմ 34-րդ տուրի խաղում (1:3) սիմուլյացիայի է դիմել և 11-մետրանոց վաստակել, որն իրացրել է Դանիելե դե Ռոսսին:

Ստրոտմանը որակազրկվել է 2 խաղով,- տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը: Նա բաց կթողնի «Միլանի» ու «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպումները:

Նշվում է, որ կարգապահական կոմիտեն նման որոշում է կայացրել լրացուցիչ տեսակրկնությունների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում