Հայտնի են «Մոնակո» – «Յուվենտուս» խաղի մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 22։45-ին մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մոնակո» – «Յուվենտուս» առաջին հանդիպումը։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմերի մեկնարկային կազմերը․

«Մոնակո»․ Դանիել Սուբաշիչ –  Գլիկ, Ջեմերսոն, Սիդիբե, Դիրար, Բակայոկո, Ֆաբինյո, Սիլվա, Լեմար, Մբապե, Ֆալկաո։

«Յուվենտուս»․ Ջանլուիջի Բուֆֆոն – Դանի Ալվես, Բարձալի, Բոնուչի, Կյելինի, Ալեքս Սանդրո, Մարկիզիո, Պյանիչ, Մանջուկիչ, Դիբալա, Իգուային։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլի մյուս զույգի առաջին խաղում «Ռեալը» 3։0 հաշվով առավելության է հասել «Ատլետիկոյի» նկատմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում