Չեմպիոնների լիգա. Վերջին 10 տարում գոլային փոխանցումներով Ալվեսը շրջանցեց Մեսսիին

«Յուվենտուսի» պաշտպան Դանիել Ալվեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Մոնակոյի» հետ արտագնա մրցավեճում 2 գոլային փոխանցում է կատարել:

Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարին բրազիլացին մասնակցում է 2007-2008թթ. մրցաշրջանից: Այս ընթացքում նա 25 գոլային փոխանցում է գրանցել, ինչի շնորհիվ բարձրացել է այդ ցուցանիշով նշված ժամանակահատվածի երկրորդ հորիզոնական:

Մինչև երեկվա հանդիպումը Ալվեսի հետ միասին 2-3 տեղերը կիսում էր նրա նախկին թիմակից, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (23):

Վերջին տասը տարում Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ու «Ռեալի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է (29):

Նշենք նաև, որ 33-ամյա ֆուտբոլիստը ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում բոլորից շատ է գոլային պահ ստեղծել (27):

Հետևեք մեզ նաև Telegram-ում