ԵԱ. Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Վալոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների համար։

Ազատոճայինների կիսաեզրափակչում 61 կգ քաշային Ֆրանգուլյանը 1։11 հաշվով զիջեց ռուս Ահմեդ Չակաևին, իսկ 74 կգ քաշային Գրիգորյանը 6։8 հաշվով պարտվեց թուրք Սոներ Դեմիրթաշին։

Բրոնզե մեդալի համար պայքարում Վալոդյան կգոտեմարտի թուրք Աբդի Զուռնաչիի հետ, իսկ Գրիգորը հույն Կիրիլյոս Բինենմպաումի։

Եզրափակիչները կսկսվեն Երևանի ժամանակով 21։00-ին։

Կիսաեզրափակիչ հասնելուց առաջ հայ մարզիկներն ընդհանուր 5 հաղթանակ էին տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում