Ֆելիքս Շտամի մրցաշար․ Հայաստանի 2 ներկայացուցիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Եզրափակիչ դուրս գալու համար 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն այսօր կմրցի Իռլանդիայի ներկայացուցչի հետ, իսկ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանի մրցակիցը կլինի լեհ բռնցքամարտիկ:

Հավելենք, որ մեր մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում