Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 18 ներկայացուցիչ

Մայիսի 29-ից հունիսի 11-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը, որն ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի եվրոպական միության խորհրդի որոշման, ընտրվելու են 23 մասնակից:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի տեղեկանում ենք, որ առաջնությունում Հայաստանը կներկայացնի 18 շախմատիստ՝ տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում