Անհայտ անձինք սպառնացել են «Ռոմայի» ֆուտբոլիստներին (լուսանկարներ)

Հռոմի բնակիչները տարօրինակ տեսարանի ականատես են դարձել։ Մայիսի 4-ի գիշերն Իտալիայի մայրաքաղաքում՝ Կոլիզեյի ճանապարհին գտնվող անցումային կամուրջից կախված են եղել «Ռոմայի» ֆուտբոլիստների հագուստով մանեկեններ և պաստառ։

Մանեկենները եղել են «գայլերի» ֆուտբոլիստներից Դանիելե դե Ռոսսիի, Ռաջա Նայնգոլանի և Մոհամեդ Սալահի մարզահագուստներով, իսկ պաստառի վրա գրված է եղել․ «Մեկ զգուշացում՝ քնեք վառած լույսով»։

Կազմակերպիչները հայտնի չեն, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Իտալական լրատվամիջոցները չեն բացառում, որ այս ամենը կազմակերպել են «Լացիոյի» երկրպագուները։

Հիշեցնենք, որ օրերս կայացած հռոմեական դերբին ավարտվել է «Լացիոյի» հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում