«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ երկու տարվա արգելք է սահմանվել

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) որոշում է կայացրել երկու տարով «Մանչեսթեր Սիթիին» արգելել ձեռք բերել պատանի ֆուտբոլիստների:

«Քաղաքայիններն» իրավունք չեն ունենա այլ ակումբների ակադեմիաներից ֆուտբոլիստներ հրավիրել ու նրանց հետ պայմանագիր կնքել: Արգելքը տարածվում է մինչև 18 տարեկան խաղացողների վրա,- հայտնում է Sky Sports-ը:

Նման պատժի հիմք է դարձել «Էվերթոնի» երկու սաների (11 ու 15 տարեկան) անօրինական ձեռքբերումը:

Ավելի վաղ նմանատիպ պատժի է ենթարկվել «Լիվերպուլը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում