«Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – «Քրիսթալ Փելաս» հանդիպումը: «Քաղաքայինները» փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին ու 5:0 հաշվով հաղթանակ տոնեցին:

Ամբողջ հանդիպման ընթացքում Խոսեպ Գվարդիոլայի թիմն առավելություն ուներ: Առաջին կեսից հետո հաշիվը 1:0 էր, սակայն երկրորդում մանչեսթերցիներն ավելի արդյունավետ գործեցին ու 4 գնդակ ուղարկեցին Ուեյն Հենեսիի պաշտպանած դարպասը:

Գոլերը խփեցին Դավիդ Սիլվան (2-րդ րոպե), Վենսան Կոմպանին (49՛), Կևին Դե Բրյունեն (59՛), Ռահիմ Սթերլինգը (82՛) և Նիկոլաս Օտամենդին (90+2՛): Խփած գոլից բացի Դե Բրյունեն նաև 2 արդյունավետ փոխանցում կատարեց:

Այդ հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 69 միավոր և հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Լիվերպուլին»: Լոնդոնցիները 38 միավորով մնացին 16-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում