«Փյունիկ»-«Շիրակ». Երևանցիների նախկին ֆուտբոլիստները վճռեցին խաղի ելքը (տեսանյութ)

Հայաստանի առաջնության 26-րդ տուրը մեկնարկեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ «Փյունիկն» ընդունել էր «Շիրակին»: Գրանցվել է 0:2 հաշիվը:

Հանդիպման ելքը որոշել են երևանցիների նախկին ֆուտբոլիստները: 66-րդ րոպեին գյումրեցիների բազմաքայլ կոմբինացիայից հետո Ումարու Կաինայի հարվածն անհաջող է ստացվել, սակայն գնդակը հայտնվել է Վիուլեն Այվազյանի մոտ, ով էլ դարձել է գոլի հեղինակ։ Ավելացված առաջին րոպեին հյուրերն արագ հակագրոհ են ձեռնարկել, որի ժամանակ Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումից հետո աչքի է ընկել Ղուկաս Պողոսյանը:

Վարդան Բիչախչյանի թիմն այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 46 միավոր և մոտեցավ առաջատարներ «Ալաշկերտին» (51) ու «Գանձասար-Կապանին» (49): «Փյունիկն» ունի 37 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում:

Լուսանկարը` Armfootball.com-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում