«Արարատը» կրկին հաղթեց (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում կայացել է «Արարատ» – «Բանանց» հանդիպումը: Արկադի Անդրեասյանի գլխավորած թիմը հաղթել է 1:0 հաշվով:

Միակ գնդակը 73-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Դավիթ Մինասյանը, ով վարպետորեն կասեցրել է Յուրի Գարեգինյանի հեռահար փոխանցումը և գնդակն ուղարկել դարպասի հեռավոր անկյունը:

Մոտ 9 ամիս առանց հաղթանակների անցկացնելուց հետո Հայաստանի ամենաճանաչված թիմը վերջին երեք տուրերում երկու անգամ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ և այժմ ունի 12 միավոր:

«Բանանցն» Արամ Ոսկանյանի նորամուտի խաղում տոնած հաղթանակից հետո կրկին վերադարձավ նախկին անհաջող արդյունքներին: Երևանցիները 7 անընդմեջ մրցավեճում հաղթանակ չեն տոնել: Այդ թիվը 9-ի է հասնում, եթե ավելացնենք նաև գավաթային հանդիպումները: «Բանանցի» հաշվին կա 21 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում