Հսկայական քայլ դեպի չեմպիոնություն (տեսագրություն)

Հայաստանի առաջնության գարնանային հատվածի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել է «Գանձասար-Կապանին»:

Չեմպիոնության համար որոշիչ նշանակություն ունեցող խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը 1:0 հաշվով հաղթանակ է տոնել:

Միակ գնդակը 69-րդ րոպեին գրանցվել է Անգուլո Վբեյմարի ինքնագոլի արդյունքում: Կոլումբացին փորձել է փակել Արարատ Առաքելյանի հարվածը, սակայն պատահաբար գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» վաստակել է 54 միավոր ու ամրապնդվել առաջին տեղում: «Գանաձասար-Կապանը» 49 միավորով երկրորդն է:

Առաջնության ավարտին մնաց 4 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում