«Բարսելոնայի» ռեկորդը չգերազանցվեց

Ա Սերայի 35-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել «Տորինոյի» հետ խաղը: «Ծեր սինյորան» պարտությունից խուսափել է 92-րդ րոպեին, երբ Գոնսալո Իգուաինը պատասխան գնդակն է խփել:

Այսպիսով, ընդհատվեց «Յուվենտուսի» տնային անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքը, որը կազմեց 33 խաղ: Վերջին անգամ Մասիմիլիանո Ալեգրիի թիմն Իտալիայի առաջնությունում սեփական հարկի տակ չէր հաղթել 2015 թվականի սեպտեմբերին: Այն ժամանակ նույնն 1:1 հաշվով ոչ-ոքի էր գրանցվել «Ֆրոզինոնեի» դեմ մրցավեճում:

Թոփ-5 առաջնությունների պատմության տնային անընդմեջ հաղթանակների ռեկորդը պատկանում է «Բարսելոնային»: Կատալոնացիները 1958-1960 թվականների ընթացքում 39 անընդմեջ հաղթանակ են տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում