«Գոլդեն Սթեյթն» անկասելի է (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆում այսօր կայացել է միայն մեկ հանդիպում: Արևմտյան կոնֆերենցիայում «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվել է «Յուտային» ու 102:91 հաշվով հաղթանակ տոնել:

Փայլուն խաղ է անցկացրել «Ուորիորզի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտը, ով վաստակել է 38 միավոր և տիրել 13 անդրադարձի: «Ջազի» կազմում կրկին առանձնացել է Գորդոն Հեյվորդը. 29 միավոր:

Ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 3:0` հօգուտ «Գոլդեն Սթեյթի»: Եվս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կալիֆորնիացիները կմտնեն «Արևմուտքի» եզրափակիչ:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին փուլում «Ուորիորզը» 4:0` «չոր» հաշվով առավելության էր հասել «Պորտլենդի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում