USD
EUR
RUB

Արամ Ոսկանյան. Զարմանալիորեն չենք հասկանում որտեղ կհայտնվի 70 մետրից փոխանցումը

 

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Բանանցի» պաշտոնական կայքը:

- Շնորհավորում եմ «Արարատին»: Երկուստեք բարդ հանդիպում էր և ավելի շատ պայքար էր դաշտում: Գնդակը դաշտի կենտրոնում գրեթե չէր մնում, և թիմերը փորձում էին երկար փոխանցումներով խաղալ: «Արարատի» մոտ երկրորդ գնդակ հավաքելն ավելի լավ էր ստացվում: Ինչ-որ առումով նաև դաշտը թույլ չէր տալիս: Վերջնամասում կարողացանք ճնշում գործադրել, բայց չկարողացանք դա վերածել գոլի: Հասարակ դիրքերում շատ ենք սխալվում, նվեր ենք տալիս և բնական է, որ մրցակիցն օգտվում է:

Գոլի դրվագում էլ հասարակ դիրքում կորցրեցինք գնդակը, հետևեց երկար փոխանցում և զարմանալի է, թե ինչպես չենք կարողանում հասկանալ, թե որտեղ է իջնելու գնդակը, երբ հետևում է 70 մետրից փոխանցում: Հարձակման գծից դժգոհ եմ, քանի որ գոլեր չենք խփում: Բայց գոլեր ուղղակի կամ պատահական չեն խփվում: Պետք է կարողանանք կառուցել գոլը: Եթե չկա վերջին փոխանցում, հասարակ կասեցումներ չեն լինում, փոխանցումները ճշգրիտ չեն, գոլ խփելը շատ բարդ է: Ունեցանք բազմաթիվ ստանդարտ իրավիճակներ, որոնք պետք է կարողանայինք օգտագործել, բայց փոխանցում չկա:

- Այսօր խաղում էիք երկու ընդգծված հարձակվողով: Այդ տարբերակը շարունակակա՞ն է լինելու, թե՞ պարզապես փորձարկում էր:

- Ե՛վ փորձարկում էր, և՛ նախորդ խաղում Նենադը վատառողջ էր և այսօր էլ դա զգացնել տվեց և նա չկարողացավ խաղալ երկրորդ կեսում: Երկու հարձակվող է, բայց երկուսն էլ կարող են նաև կառուցել՝ նրանցից մեկը միշտ առաջ էր լինում, մյուսը՝ միշտ հեշտ: Շեշտը դրել էինք նաև եզրային փոխանցումների վրա, հասկանում էինք, որ «Արարատը» բարձրահասակ ֆուտբոլիստներ ունի, բայց մեր երկու հարձակվողներն էլ բարձրահասակ են ու գլխով լավ են խաղում: Բայց եզրից փոխանցումների հարցում կաղում էինք:



- «Բանանցը» նախորդ երկու խաղում կարծես կայունացրել էր խաղը պաշտպանությունում և գոլեր բաց չէր թողնում: Ինչո՞վ կպայմանավորեք այսօր բաց թողած գնդակը:

- Այո, խնդիրը թիմային պաշտպանությունը կարգավորելն էր: Ինչպես և նախորդ խաղում, երեք ձախլիկ պաշտպան էին խաղում, ինչը շատ դժվար է: Հետո տարբեր պատճառներով միևնույն ֆուտբոլիստները միասին հանդես չեն գալիս պաշտպանությունում: Պաշտպանությունը պետք է կայուն լինի: Գևորգ Խուլոյանը խաղում էր աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, նրա գործողություններում թերություն չկար, բացի ընդունած գոլի դրվագը: Տեսագրությունը դիտելուց հետո կհասկանանք, թե ում պատճառով էր՝ աջ պաշտպանի, թե Գևորգի:

- Գրիգոր Աղեկյանին վաղուց խաղադաշտում չենք տեսել: Ե՞րբ նա կվերադառնա խաղադաշտ:

- Այսօր նախատեսել էինք, որ նա դաշտ դուրս գա, բայց հարկարդված փոփոխությունների պատճառով չկարողացանք դա անել: Երևի թե, մյուս խաղին նա կունենա իր հնարավորությունը:

 

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan