Եթե Ռոնալդուն ակումբ լիներ․․․

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն ուշագրավ վիճակագրական փաստ է հրապարակել։ Եթե «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբ լիներ, ապա Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյունավետ ակումբների ցանկում կլիներ 23-րդը։

Տարօրինակ է հնչում, բայց պորտուգալացի ռմբարկուն մրցաշարի 25-ամյա պատմության (նորագույն պատմություն) ընթացքում խփած գոլերի քանակով (103) զիջում է ընդամենը 22 թիմի։

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյունավետ թիմերը (խմբային փուլից մինչև եզրափակիչ)

498 գոլ: «Ռեալ»
459: «Բարսելոնա»
415: «Բավարիա»
350: «Մանչեսթեր Յունայթեդ»
281: «Արսենալ»
261: «Յուվենտուս»
249: «Չելսի»
231: «Միլան»
218: «Պորտու»
187: «Լիոն»
166: «Բորուսսիա Դորտմունդ»
148: «Ինտեր»
146: «Վալենսիա»
146: «Պարի Սեն Ժերմեն»
137: «Բայեր»
133: «Օլիմպիակոս»
132: «Դինամո Կիև»
129: «Լիվերպուլ»
129: «Այաքս»
107: «Մոնակո»
106: «Գալաթասարայ»
106: «Շախտյոր Դոնեցկ»
103: Կրիշտիանու Ռոնալդու

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում ավելի շատ գոլ է խփել, քան ցանկացած ռուսական թիմ կամ օրինակ «Ատլետիկոն» (100) և «Բենֆիկան» (98):

Հետևեք մեզ նաև Telegram-ում