«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Միլանին» և վերադարձավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» առավելության հասավ «Միլանի» նկատմամբ․ «Սան Սիրոյում» կայացած հանդիպումն ավարտվեց 1։4 հաշվով։

«Գայլերի» կազմում դուբլ ձևակերպեց Էդին Ջեկոն, մեկական անգամ աչքի ընկան Ստեֆան Էլ-Շարավին և Դանիելե դե Ռոսսին, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը։ Դաշտի տերերի միակ գոլը խփեց Մարիո Պաշալիչը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 78 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական․ հռոմեական թիմը 7 միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին»։ «Միլանը» մնաց 59 միավորով՝ 6-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Միլան» – «Ռոմա»՝ 1։4
Գոլերը՝ Պաշալիչ 76՛ – Ջեկո 8՛, 28՛, Էլ-Շարավի 78՛, դե Ռոսսի 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում