Վոլեյբոլ. Ավարտվել է Հայաստանի կանանց առաջնության առաջին փուլը

Մայիսի 7-ին ավարտվեց 2017 թվականի Հայաստանի վոլեյբոլի կանանց առաջնության առաջին փուլը:

Խաղային վերջին օրը կայացան հետևյալ հանդիպումները. «Նժդեհ» – «Սյունիք»` 3:0 և ԽՄՕՄՄ – ՀՊԼՀ` 3:0,- տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդրացիայի մամուլի ծառայությունը:

Առաջնության առաջին փուլից հետո առաջատարն է ԽՄՕՄՄ-ը` 11 միավորով: Երկրորդ տեղում է «Նժդեհ» թիմը (10), երրորդում «Արցախը» (6), չորրորդում` «Սյունիքը» (3) և եզրափակում է աղյուսակը ՀՊԼՀ թիմը (0):

Առաջնության երկրորդ փուլը կկայանա հոկտեմբեր ամսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում