Հայ ծանրորդներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ուկրաինայում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց և երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։

Ծանրորդները պատրաստվում են մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանը և Արտաշես Ներսիսյանը թիմերի կազմերում ընդգրկել են Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթև Հակոբյանին եւ Աննա Գովելյանին։

Հայ մարզիկներն Ուկրաինայում հավաք կանցկացնեն մինչև մայիսի 26-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում