Cadena Ser. Պեպեն տեղափոխվում է ՊՍԺ

«Ռեալի» պաշտպան Պեպեն մոտ է կարիերան «Պարի Սեն Ժերմենում» շարունակելուն:

Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները, որի մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի,- տեղեկացնում է «Cadena Ser»-ը:

Պորտուգալացին ավելի վաղ դիտարկում էր Չինաստան տեղափոխվելու հնարավորությունը, սակայն փարիզցիները կարողացել են նրան գրավիչ առաջարկ կատարել:

Հիշեցնենք, որ ամռանը սպառվում է 34-ամյա ֆուտբոլիստի ու «Արքայական ակումբի» միջև համաձայնագրի ժամկետը, և նա ազատ խաղացողի կարգավիճակ կստանա: «Ռեալն» առաջարկել է մեկ տարով երկարաձգել պայմանագիր, սակայն Պեպեին այդ ժամկետը չի բավարարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում