Բուֆֆոն․ Երկու տարի առաջ բոլորը մտածում էին՝ վերջին անգամ եմ խաղում ՉԼ-ի եզրափակչում

Բուֆֆոն․ Երկու տարի առաջ բոլորը մտածում էին՝ վերջին անգամ եմ խաղում ՉԼ-ի եզրափակչում

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մոնակոյի» հետ պատասխան հանդիպման (2:1, ընդհանուր՝ 4։1) և եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Շատ բարդ հանդիպում էր՝ չնայած առաջին խաղում հաղթել էինք 2։0 հաշվով։ Եթե շատ ինքնավստահ լինեինք, ավելի շատ դժվարություններ կունենայինք։ Ճիշտ տրամադրվածությամբ կարելի է ամեն ինչ հաղթահարել։

Մենք եզրափակչում ենք, սակայն ես չեմ կարող ասել, որ մեր նպատակը եզրափակիչ դուրս գալն էր․ հիմա զուտ եզրափակչում խաղալը նշանակություն չունի։ Շատ երջանիկ եմ։ Լավ մարզավիճակում եմ, բայց եթե չլինեի հիանալի ակումբում և չունենայի այսպիսի թիմակիցներ, Չեմպիոնների լիգա չէի վերադառնա․․․ Երկու տարի առաջ բոլորը մտածում էին, թե ես վերջին անգամ եմ խաղում Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Ես ևս մի պահ այդպես էի մտածում, սակայն պետք է հավատալ երազանքներին,- 39-ամյա Բուֆֆոնի խոսքը փոխանցում է «Mediaset Premium»-ը։

Հիշեցնենք, որ 2015 թվականին «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 1։3 հաշվով պարտվել է «Բարսելոնային»։ Ընթացիկ խաղարկության եզրափակչում, որ կայանալու է հունիսի 3-ին, թուրինյան թիմը մրցելու է «Ռեալ» – «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ (առաջին խաղ՝ 3։0)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում