Ալվես․ Պետք է Չեմպիոնների լիգայի գավաթը Թուրին բերենք

Ալվես․ Պետք է Չեմպիոնների լիգայի գավաթը Թուրին բերենք

«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մոնակոյի» հետ պատասխան հանդիպումից հետո (2:1, ընդհանուր՝ 4։1) հայտարարել է, որ ավելի շատ սիրում է արդյունավետ փոխանցումներ կատարել, քան գոլեր խփել։

Հիշեցնենք, որ «Մոնակոյի» հետ առաջին խաղում Ալվեսը երկու գոլային փոխանցում էր կատարել Գոնսալո Իգուայինին, իսկ պատասխան խաղում բրազիլացին օգնեց գոլ խփեց Մարիո Մանջուկիչին, ապա ինքը դարձավ գոլի հեղինակ։

-Ինձ համար ամենակարևորը թիմի հաղթանակին նպաստելը և թիմակիցներիս օգնելն է։ Հաճախ չէ, որ գոլեր եմ խփում։ Հաճելի է աչքի ընկնել, սակայն արդյունավետ փոխանցումները գերադասում եմ գոլերից։ Շատ հաճելի է եզրափակիչ դուրս գալը։ Մեր թիմը լավ մարզավիճակում է։ Քրտնաջան աշխատել ենք այս արդյունքին հասնելու համար, սակայն դեռ ոչինչ չենք նվաճել։ Մենք պետք է Չեմպիոնների լիգայի գավաթը Թուրին բերենք,- Ալվեսի խոսքը մեջբերված է «Premium Sport»-ից։

Հունիսի 3-ին, Քարդիֆում կայանալիք եզրափակիչ խաղում «Յուվենտուսը» խաղալու է «Ռեալ» – «Ատլետիկո» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի առաջին խաղում «Ռեալը» 3։0 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր։

«Յուվենտուսի» հանդերձարանը՝ խաղից հետո

Հետևեք մեզ նաև Telegram-ում