Մբապե․ Գոլս առանձնահատուկ նշանակություն չունի

Մբապե․ Գոլս առանձնահատուկ նշանակություն չունի

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Յուվենտուս» – «Մոնակո» պատասխան հանդիպումից հետո Կիլիան Մբապեն նշել է, որ չնայած պարտությանը՝ ինքը և թիմակիցները գլուխները բարձր են հեռանում մրցաշարից։

-Ցանկանում էինք խնդիրներ ստեղծել «Յուվենտուսի» համար, սակայն շատ քիչ վտանգավոր պահեր ստեղծեցինք։ Իմ գոլից որևէ օգուտ չկա։ Այն ինձ համար առանձնահատուկ նշանակություն չունի․․․

Գլուխներս բարձր ենք հեռանում և ոչ մի բանի համար չենք ափսոսում։ Շատ բան սովորեցի մրցաշարից։ Կփորձենք հաջորդ մրցաշրջանում ավելի պատրաստված վերադառնալ,- Մբապեի խոսքը փոխանցում է «L’Equipe»-ն։

Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքում «Յուվենտուսն» ընդհանուր 4։1 հաշվով հաղթանակ տոնեց, իսկ 18-ամյա Մբապեն, գոլի հեղինակ դառնալով, ընդհատեց 39-ամյա Ջանլուիջի Բուֆֆոնի՝ մրցաշարում «չոր» հանդիպումների շարքը (6):

Հետևեք մեզ նաև Telegram-ում