«Ինտերը» պաշտոնանկ է արել Պիոլիին

«Ինտերը» պաշտոնանկ է արել Պիոլիին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հեռացվել է իր պաշտոնից,- տեղեկացնում է «ներաձուրիի» պաշտոնական կայքը:

Ա Սերիայի վերջին 7 խաղերում 51-ամյա մասնագետի գլխավորած թիմն ընդամենը 2 միավոր է վաստակել:

Մրցաշրջանի վերջին երեք հանդիպումներում թիմը գլխավորելու է երիտասարդական թիմի մարզիչ Ստեֆանո Վեկկին: «Ինտերը» կորցրել է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու հույսերը, ինչի մասին փաստել է ակումբի տարածած հայտարարությունը, որում ասված է. «Այս պահից ակումբը սկսում է պատրաստվել հաջորդ մրցաշրջանին»:

Իտալական ֆուտբոլի գրանդն Ա Սերիայում վաստակած 56 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում