Ալեգրի. «Ռեալի» հետ ավելի լավ է խաղալ մեկ, քան երկու հանդիպում

Ալեգրի. «Ռեալի» հետ ավելի լավ է խաղալ մեկ, քան երկու հանդիպում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է իր թիմի` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: Թուրինցիները կիսաեզրափակչում ընդհանուր 4:1 հաշվով պարտության են մատնել «Մոնակոյին» (2:1, 2:0):

«Հարկավոր է արժանին մատուցել «Մոնակոյին», որը երկու խաղերում էլ որակյալ ֆուտբոլ ցուցադրեց: Այդ տաղանդավոր երիտասարդները գովեստի խոսքերի են արժանի:

Հուսանք` այս անգամ կկարողանանք հաղթել եզրափակչում: Դա պետք է անենք Բուֆֆոնի ու մեր երկրպագուների համար: Երեք տարում երկու անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մտնելը հեշտ խնդիր չէ, ուստի պետք է շնորհավորել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին»,- beIN Sports-ի եթերում ասել է իտալացին:

49-ամյա մասնագետին հարցրել են նաև «Ռեալի» հետ հնարավոր եզրափակչի մասին.

«Մեկ մրցավեճում նրանց հաղթելն ավելի հեշտ է, քան երկխաղանոց դիմակայությունում: Եզրափակչում ամեն ինչ որոշվում է մանրուքների արդյունքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում