Հաղթանակ` փառահեղ բլոք-շոթի շնորհիվ (տեսանյութ)

Հաղթանակ` փառահեղ բլոք-շոթի շնորհիվ (տեսանյութ)

NBA-ի փլեյ-օֆֆում այսօր կայացել է «Սան Անտոնիո» – «Հյուսթոն» դիմակայության 5-րդ հանդիպումը:

Խաղի առաջին կեսում (երկու քառորդներ) թիմերը բարձր արդյունավետություն են ցուցադրել, սակայն երկրորդում, հատկապես չորրորդ քառորդում, վրիպումները ահռելի քանակի են հասել: Արդյունքում, հիմնական ժամանակն ավարտվել է 101:101 հաշվով և նշանակվել է 5-րոպեանոց լրացուցիչ ժամանակ:

Դենի Գրինի հաջող խաղի արդյունքում «Սփըրսը» 3 միավորի առավելություն է ստացել, սակայն վերջին գրոհը եղել է «Ռոքեթսինը»: Որոշիչ է դարձել «Սան Անտոնիոյի» վետերան Մանու Ժինոբլիի բլոք-շոթը, ով վերջին վայրկյանին գնդակը հեռացրել 3-միավորանոց նետում կատարող Ջեյմս Հարդենի ձեռքերից: Գրանցվել է 110:107 հաշիվը:

Հարդենը թրիփլ-դաբլ է գրանցել՝ 32 միավոր, 10 անդրադարձ, 10 փոխանցում: «Սփըրսի» առաջատար Կավայ Լենարդը վնասվածքի պատճառով չի կարողացել չորրորդ քառորդի միջնամասից շարունակել խաղը, սակայն միևնույն է իր թիմի կազմում ամենաարդյունավետն է եղել (22 միավոր, 15 անդրադարձ):

Ընդհանուր հակամարտությունում Գրեգ Պոպովիչի թիմը հաշվի մեջ առաջ անցավ` 3:2: 6-րդ մրցավեճը կկայանա Հյուսթոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում