«Ալաշկերտի» ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ

«Ալաշկերտը» 1,5 տարով երկարաձգել է պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ համաձայնագիրը: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը 20 հանդիպում է անցկացրել Հայաստանի չեմպիոնի կազմում:

Հիշեցնենք, որ Ոսկանյանը «Միկայից» «Ալաշկերտ» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում