Մադրիդ. Ջոկովիչը մեկնարկեց դժվարին հաղթանակով

Մադրիդ. Ջոկովիչը մեկնարկեց դժվարին հաղթանակով

Մադրիդում ընթացող տղամարդկանց թենիսի Մասթերս-1000 կարգի մրցաշարում մեկնարկային հանդիպումն է անցկացրել աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:

Սերբը 2 ժամ 17 րոպեում պարտության է մատնել Նիկոլաս Ալմագրոյին: Գրանցվել է 6:1, 4:6, 7:5 հաշիվը: Խաղի ընթացքում 29-ամյա թենիսիստը մրցակցի 5 մատուցում է շահել, իսկ սեփականները զիջել է 3 անգամ: 1/8 եզրափակչում Նովակը կմրցի Ֆելիսիանո Լոպես – Ժիլ Սիմոն զույգի հաղթողի հետ:

Արդեն ավարտվել են ևս 5 հանդիպումներ, որոնցում արձանագրվել են հետևյալ հաշիվները՝

  • Նիկ Կիրյոս – Ռայան Հարիսոն` 6:3, 6:3
  • Կեի Նիսիկորի – Դիեգո Շվարցման` 1:6, 6:0, 6:4
  • Միլոշ Ռաոնիչ – Ժիլ Մյուլեր` 6:4, 6:4
  • Թոմաշ Բերդիխ – Ռոբին Հասսե` 7:6 (5), 6:3
  • Դավիդ Ֆերեր – Ժո Վիլֆրեդ Ցոնգա (հրաժարվել է պայքարից):
Հետևեք մեզ նաև Telegram-ում