Օբամեյանգը հայտնվել է «Միլանի» դիտակետում

Օբամեյանգը հայտնվել է «Միլանի» դիտակետում

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով։

«RMC»-ի հաղորդմամբ, գաբոնցի ֆուտբոլիստը վերջնականապես որոշել է ընթացիկ մրցաշրջանից ավարտից հետո հեռանալ «Բորուսսիայից» և պատրաստ է առաջարկներ քննարկել։ «Միլանն» արդեն հիմա փորձում է արդյունավետ բանակցություններ վարել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Օբամեյանգը, ով «Բորուսսիայի» հետ մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր ունի, համաձայնել էր կարիերան շարունակել «Պարի Սեն Ժերմենում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում