Սակի․ «Ռեալը» մեկ հզոր պաշտպան ունի, իսկ «Յուվենտուսը» տանկ է հիշեցնում

Սակի․ «Ռեալը» մեկ հզոր պաշտպան ունի, իսկ «Յուվենտուսը» տանկ է հիշեցնում

Իտալացի հայտնի մարզիչ Արիգո Սակին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպումից առաջ նախապատվությունը տվել է թուրինյան թիմին։ Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ֆուտբոլի վճռորոշ խաղը կայանալու է հունիսի 3-ին։

-Եթե հաշվի չառնենք Ռամոսին՝ «Ռեալի» պաշտպանությունում ոչ մի հզոր ֆուտբոլիստ չկա։ Դանիլոն միջակ է․ չգիտեմ՝ Կարվախալը կհասցնի՞ ապաքինվել նախքան եզրափակիչը։ 

«Յուվենտուսն» ուժեղ է և տանկ է հիշեցնում։ Թուրինցիների վստահությունը խաղից խաղ մեծանում է։ Թիմն արդեն զգալի առաջընթաց է գրանցել՝ 3 տարվա ընթացքում 2 անգամ դուրս գալով եզրափակիչ։ Թուրինցիները Եվրոպայում ցույց են տալիս իտալական ֆուտբոլի դեմքը, ինչի համար պետք է շնորհակալ լինել նրանց,- Սակիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում