Զիդան․ «Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ համարել

Զիդան․ «Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ համարել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքով է խոսել Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցակցի՝ «Յուվենտուսի» մասին։ Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 3-ին։

-Ես «Յուվենտուսում» եմ առաջընթաց գրանցել։ «Յուվենտուսը» մեծագույն ակումբ է։ Թուրինցիների հետ եզրափակիչն ինձ համար յուրահատուկ է լինելու, քանի որ այս ակումբն իմ սրտում է։ Հրաշալի հանդիպում է լինելու։ Մենք նմանատիպ ճանապարհ ենք անցել և արժանիորեն հասել ենք վճռորոշ խաղին։ Լավ կպատրաստվենք, սակայն նախ պետք է մտածենք Իսպանիայի առաջնության մասին։

«Ռեալին» ոչ մի դեպքում չի կարելի ֆավորիտ համարել։ Թուրինցիներին գոլ խփելն անչափ բարդ է, սակայն պաշտպանությունը նրանց միակ ուժեղ կողմը չէ։ «Յուվենտուսը» նաև հիանալի հարձակվողներ ունի,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում