USD
EUR
RUB

Չեմպիոնների լիգա․ Ի՞նչ արդյունքի են հասել գավաթակիրները հաջորդ մրցաշրջանում

 

«Ռեալը» մոտ է պատմական ցուցանիշի: Մադրիդցիները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և կարող են դառնալ այդ մրցաշարի պատմության (սկսած 1992-93թթ․ մրցաշրջանից) առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ հաղթում է խաղարկությունում: Հունիսի 3-ին, Քարդիֆում կայանալիք եզրափակչում «Արքայական ակումբը» մրցելու է «Յուվենտուսի» հետ: 

Ներկայացնում ենք այդ ժամանակահատվածի գործող չեմպիոնների ելույթները հաջորդ մրցաշրջանում:

Չեմպիոնությունից մեկ քայլ

Չորս անգամ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաջորդ մրցաշրջանում մտել է եզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտություն է կրել:

1994-95թթ․ մրցաշրջան. «Միլանը» 0:1 հաշվով պարտվել է «Այաքսին»
1995-96թթ․ «Այաքսը» զիջել է «Յուվենտուսին» (1:1, 11մ՝ 2:4)
1996-97թթ․ «Յուվենտուսը» պարտվել է Դորտմունդի «Բորուսսիային» (1:3)
2008-09թթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» զիջել է «Բարսելոնային» (0:2)


Չեմպիոնների Գավաթ

Չեմպիոնների Գավաթի առաջին տարիներին իրավիճակը լրիվ այլ էր: Մրցաշարը սկսվեց «Ռեալի» 5 անընդմեջ հաղթանակով: Մինչև Չեմպիոնների լիգայի դարաշրջանը, տիտղոսը պահպանել հաջողվել է 7 թիմի՝ «Բենֆիկա» (1961, 1962), «Ինտեր» (1964, 1965), «Այաքս» (1971, 1972, 1973), «Բավարիա» (1974, 1975, 1976), «Լիվերպուլ» (1977, 1978), «Նոթինգհեմ Ֆորեսթ» (1979, 1980) և «Միլան» (1989, 1990):



Չեմպիոնության պահպանում

Չեմպիոնների Գավաթ. 37-ից 13 դեպքում
Չեմպիոնների լիգա. 24-ից` 0

Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի ընթացքում հաջորդ մրցաշրջանում գործող գավաթակրի գրանցած արդյունքը:

Մրցաշրջան -  Թիմ - Փուլ

1992-93թթ․ - «Բարսելոնա» - Երկրորդ շրջան
1993-94թթ․ - «Մարսել» - Որակազրկում
1994-95թթ․ - «Միլան» - Եզրափակիչ
1995-96թթ․ - «Այաքս» - Եզրափակիչ
1996-97թթ․ - «Յուվենտուս» - Եզրափակիչ
1997-98թթ․ - «Բորուսսիա» Դ. - Կիսաեզրափակիչ
1998-99թթ․ - «Ռեալ» - 1/4 եզրափակիչ
1999-00թթ․ - «Մանչեսթեր Յունայթեդ» - 1/4 եզրափակիչ
2000-01թթ․ - «Ռեալ» - Կիսաեզրափակիչ
2001-02թթ․ - «Բավարիա» - 1/4 եզրափակիչ
2002-03թթ․ - «Ռեալ» - Կիսաեզրափակիչ
2003-04թթ․ - «Միլան» - 1/4 եզրափակիչ
2004-05թթ․ - «Պորտու» - 1/8 եզրափակիչ
2005-06թթ․ - «Լիվերպուլ» - 1/8 եզրափակիչ
2006-07թթ․ - «Բարսելոնա» - 1/8 եզրափակիչ
2007-08թթ․ - «Միլան» - 1/8 եզրափակիչ
2008-09թթ․ - «Մանչեսթեր Յունայթեդ» - Եզրափակիչ
2009-10թթ․- «Բարսելոնա» - Կիսաեզրափակիչ
2010-11թթ․ - «Ինտեր» - 1/4 եզրափակիչ
2011-12թթ․ - «Բարսելոնա» - Կիսաեզրափակիչ
2012-13թթ․ - «Չելսի» - Խմբային փուլ
2013-14թթ․ - «Բավարիա» - Կիսաեզրափակիչ
2014-15թթ․ - «Ռեալ» - Կիսաեզրափակիչ
2015-16թթ․ - «Բարսելոնա» - 1/4 եզրափակիչ։

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan