«Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Տիրինիդադ և Տոբագոյի հավաքական

«Ալաշկերտի» ֆուտբոլիստը հրավիրվել է Տիրինիդադ և Տոբագոյի հավաքական

«Ալաշկերտի» հարձակվող Լեսթեր Պելտիերը հրավիրվել է Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքական` մասնակցելու ԱՄՆ-ի (հունիսի 9) և Կոստա Ռիկայի (հունիսի 14) հավաքականների դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանիպումներին: Այդ մասին տեղեկացնում է երևանցիների պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմին կմիանա մայիսի 25-ին, երբ կմեկնարկի տրինիդադցիների ուսումնամարզական հավաքը:

Նշենք, որ Պելտիերը 6 գոլ է խփել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի կազմում անցկացրած 36 խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում