Չեմպիոնների լիգա. Հայտնի է` եզրափակչում «Ռեալը» որ մարզահագուստով հանդես կգա

Չեմպիոնների լիգա. Հայտնի է` եզրափակչում «Ռեալը» որ մարզահագուստով հանդես կգա

Հունիսի 3-ին կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Ռեալ» հանդիպումը։ Քանի որ Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտում կայանալիք մրցավեճում թուրինցիները համարվելու են տանտեր, մարզաշապիկի առաջին ընտրությունը նրանց է պատկանելու:

Ամենայն հավանականությամբ «ծեր սինյորան» կընտրի իր հիմնական` սև ու սպիտակ գույնի խաղաշապիկը: «Marca»-ն գրում է, որ նման պարագայում մադրիդցիները ստիպված են լինելու հանդես գալ իրենց արտագնա` մանուշակագույն մարզահագուստով:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալը» Թուրինում խաղաց սև խաղաշապիկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում