Արտասահմանում ամենաշատ ֆուտբոլիստներ ունեցող երկրները

Արտասահմանում ամենաշատ ֆուտբոլիստներ ունեցող երկրները

Ֆուտբոլի հետազոտական «CIES Football Observatory»-ն ներկայացրել է արտասահմանում ամենաշատ ֆուտբոլիստներ ունեցող թոփ-50 երկրների ցուցակը:

Ակնհայտ առաջատարը Բրազիլիան է: Աշխարհի բոլոր երկրներում (Բրազիլիան չհաշված) 1 202 բրազիլացի է հանդես գալիս: Այդ խաղացողների 65 տոկոսն ընդգրված են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող առաջնություններում: Ամենաշատը ներկայացված է Պորտուգալիայի տարբեր դիվիզիոնները` 221 բրազիլացի: Մոտակա հետապնդող Իտալիայում «ընդամենը» 71 բրազիլացի կա:

Արտասահմանում ամենաշատ ներկայացուցիչ ունեցող երկրորդ երկիրը Ֆրանսիան է (781 ֆուտբոլիստ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Արգենտինան (753): Ֆրանսիացիներն ամենաշատն Անգլիայում են (107 ֆուտբոլիստ), իսկ արգենտինացիները` Չիլիում (106):

Ներկայացնում ենք արտասահմանում ամենաշատ ներկայացուցիչներ ունեցող երկների թոփ 10-ը.

1. Բրազիլիա – 1202 խաղացող
2. Ֆրանսիա – 781
3. Արգենտինա – 753
4. Սերբիա – 460
5. Անգլիա – 451
6. Իսպանիա – 362
7. Գերմանիա – 335
8. Խորվաթիա – 323
9. Նիգերիա – 292
10. Ուրուգվայ – 288

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում